«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Դեկտեմբերի 3-ին ՊԲ զորամասերից մեկում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ մեզ նոր հանգամանքներ են հայտնի դարձել, մասնավորապես, դեպքը եղել է դիտակետում, որտեղ եղել են Արթուր Աջամյանը եւ 20-ամյա ծառայակից Դավիթ Մելիքբեկյանը:
Ըստ նախնական վարկածի` Արթուրը կրակել է Դավիթի վրա ու կարծելով, թե նա մահացավ, հետո էլ իր վրա է կրակել ու ինքնասպան եղել: Դավիթը ծանր վիրավորում է ստացել, բայց չի մահացել: Իսկ, ահա, մահացած զինվոր Արթուր Աջամյանի հարազատները պնդում են, որ իրենց երեխային սպանել են: Եւ այժմ իրավապահները սպասում են, որ Դավիթ Մելիքբեկյանն ապաքինվի, որից հետո եղելությունը պարզ կլինի»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։