«Ժամանակ» թերթը գրում է. ««Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբն, ըստ էության, գոյություն չունի: Այս ակումբի անդամ կուսակցությունները խոստացել էին աջակցել ՀՅԴ երիտասարդների բողոքի գործողություններին, բայց ոչ մի էական աջակցություն ցույց չեն տվել:
Այդ կուսակցությունները պետք է իրենց անդամներին ուղարկեին միանալու ՀՅԴ ուսանողների բողոքի ցույցերին: Հնարավոր է, որ դա ոչ թե միտումնավոր է արվել, այլ ուղղակի այդ կուսակցությունները անդամներ չունեն»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: