Դատավորներն ահազանգում են. ո՞ւմ է վստահված երրորդ իշխանության զտումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին փոխարինելու եկավ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, որի նպատակը մեկն է` ներկայացնել պաշտոնատար անձանց ունեցվածքը: Նորաստեղծ հանձնաժողովի նախագահ ընտրվեց Հայկուհի Հարությունյանը: Եվ, ահա, հանձնաժողովի նախագահի ընտրության, ինչպես նաեւ գործունեության մասով դատական համակարգում մեծ աղմուկ է բարձրացել:

Մեզ հասած տեղեկություններով` դատավորները ներքին քննարկում են ունեցել եւ կարծիքներ են հնչեցրել: Ներկայացնում ենք այդ քննարկման մանրամասները բառացի. «Երկրում տեղի ունեցած հետհեղափոխական գործընթացները, ըստ էության, փոխեցին ամբողջ գործադիր ու օրենսդիր իշխանությունը կրողներին, եւ միայն երրորդ իշխանության ներկայացուցիչները` դատավորներն էին, որինչպես պահանջում էր Սահմանադրությունն ու Դատական օրենսգիրքը, շարունակեցին արդարադատություն իրականացնելու իրենց առաքելությունը: Եվ չնայած այդ իշխանության նկատմամբ տարբեր մեծ ու փոքր պաշտոնյաների, հզոր եւ թույլ քաղաքական ուժերի բացասական քաղաքական գնահատականներին` դատավորները չտրվեցին սադրանքների, այլ երբեմն կրելով հասարակության անարդարացի վրդովվմունքը` շարունակեցին իրենց ծանր ու բարդ աշխատանքը:

Բայց յուրաքանչյուր իշխող քաղաքական ուժչի ցանկանումինքնուրույն կարծիք ունեցող երրորդ իշխանության գոյությունըեւ այդ առումով օգտագործում է օրենսդիր եւ գործադիր բոլոր լծակներըդատական իշխանության նկատմամբ վերահսկողություն իրականացնելու եւ այդ իշխանությունը իր համար ցանկալի կադրերով համալրելու համար, ինչի արդյունքում արժեզուրկ են դառնում դատավորների անփոփոխելիության եւ մինչեւ 65 տարին պաշտոնավարելու սկզբունքները: Այդ լծակները տարբեր են` օրենսդիր եւ գործադիր իշխանության մարմինների կողմից դատավորների նկատմամբ կարգապահական վարույթների հարուցումից մինչեւ նրանց բարեվարքության ստուգում:

Ընդ որում, վերջին ինստիտուտի ներմուծումն ունի հեռահար նպատակ եւ լի է վտանգավոր հետեւանքներով:
Մանավորապես, նախատեսվում է նորաստեղծ մարմնի` Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից դատավորների բարեվարքության ստուգում, ինչի չափանիշները առ այսօր դեռ հստակ չեն:

Բացի այդ, հաշվի առնելով, որ, ըստ էության, ատեստացիայի է ենթարկում երրորդ իշխանությունը /այլ կերպ այն անվանել չի կարելի/, առավել կարեւոր է այդ հանձնաժողովի կազմը եւ դրա գործունեության թափանցիկությունը:

Ո՞ւմ է վստահված երրորդ իշխանության զտումը. մի հանձնաժողովի, որի նախագահի գործունեությունը հիմնականում ծավալվել է դրամաշնորհների օգնությամբ: Այսինքն` անձը վարձատրվել է ոչ թե իր կատարած աշխատանքի դիմաց, այլ նախապես ստացել է դրամաշնորհ եւ իրականացրել է դրամաշնորհը տրամադրողի քաղաքական գիծը:

Իսկ ո՞վ կարող է հերքել, որ սա կոռուպցիայի տարատեսակ չէ, եւ նշված անձը հանձնաժողովում իրականացվող գործունեության ընթացքում զերծ է մնալու դրամաշնորհ տրամադրողի քաղաքականության գծից:

Ընդ որում, ընթացող պրոցեսները հայտարարագրման նոր ձեւին անցնելու ուղղությամբ վկայում են այն մասին, որ խնդիր է դրված դատական իշխանությունը կրողներիոչ թե 30-50 տոկոսի, այլ ամբողջ կազմով լիազորությունների դադարեցման: Հայտնի չէ, թե որներուժից, ինչ ժամկետներում պետք է համալրվեն հնարավոր թափուր տեղերը, եւ որն է երաշխիքը, թե եկող կադրերը իրենց իրավական գիտելիքներով կամ բարեվարքությամբ գերազանցելու են պաշտոնավարող դատավորներին:

Յուրաքանչյուր գիտակից մարդ կարող է պատկերացնել, թե ինչի կարող է հանգեցնել նման գործընթացը:

Իսկ ո՞րն է հեռահար նպատակը. երրորդ իշխանության անխափան գործունեության տապալում եւ երկրի իրավական անվտանգության խարխլում»:

Դատավորների ներքին քննարկման ընթացքում հնչեցրած կարծիքների մասին զրուցեցինք Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանի հետ:

-Տիկի՛ն Հարությունյան, նոր ձեւավորված կոռուպցիոն հանձնաժողովը պիտի ստուգի դատավորների բարեվարքությունը. ի՞նչ չափորոշիչներով:

-Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին օրենքիմեջ հստակ գործառույթները եւ լիազորությունների շրջանակը տրված է, եւ հոդված 24-ը, որը վերաբերում է հենց հանձնաժողովի լիազորություններին, որտեղ, մասնավորապես, անդրադարձ կա դատական իշխանությանը, հստակ նշվում է, որ հանձնաժողովը այդ մասով ունի ընդամենը խորհրդատվական բնույթի եզրակացություններ եւ առաջարկություններ ներկայացնելու լիազորություններ: Եվ այդ տեսանկյունից խորհրդատվական բնույթի, բնականաբար, կոնկրետ անձի վերաբերյալ որեւէ որոշում կայացնելու լիզորություն չունի:

-Ըստ դատավորների`հանձնաժողովի նախագահը մինչ պաշտոն զբաղեցնելը աշխատել է դրամաշնորհային ծրագրերով, այսինքն` դրսից գումար է ստացել եւ պատվերով աշխատել ծրագրերի իրականացման համար։ Ի՞նչ երաշխիք, որնույն սկզբունքով չի աշխատի նաեւ հանձնաժողովում դատավորների բարեվարքության քննության մասով:

-Հակադարձման ենթակա է այդ հարցադրումը: Հիմա այդ հարցը տեղին է, թե ոչ, եկեք կոնկրետացնենք, խնդիրը թող դուչս բերեն, խնդիրը քննարկենք, դրամաշնորհ ստացել է նաեւ Հայաստանի Հանրապետության կառավարությունը,հիմա կառավարության նկատմամբ նման հարցադրումը տեղի՞ն է, թե՞ ոչ: Եթե մասնավորացնենք նախկինում Արդարադատության խորհուրդը,ինչպես նաեւ Բարձրագույն դատական խորհուրդը ունի որոշակի հրապարակումներ, որոնքնույնպես իրականացվել են օտարերկրյա դրամաշնորհների միջոցներով: Ասենք, մասնավորապես, տպագրվել են Վճռաբեկ դատարանի նախադեպերը , որոնք սկզբում եղել են ԵԱՀԿ-ի աջակցությամբ, հետո Եվրոպական միության տարբեր տեսակի ֆինանսական աջակցության միջոցներով: Հիմա այդ նույն հարցը իրենք`որպես դատական իշխանություն, իրենց վերաբերելի համարո՞ւմ են, թե՞ ոչ դրամաշնորհների մասով:

-Դատական համակարգը,ըստ էության, կասի, որ կառավարությունը եւ պետական մարմինները կարող են դրամաշնորհ ստանալ եւ հաշվետու լինել, ինչը մասնավորի դեպքում այլ է, Դուք մասնավոր հատվածում եք աշխատել:

– Ես ունեցել եմ իրավակազմակերպական ձեւ եւ իրավակազմակերպական ձեւով հաշվետու եմ եղել եւ իրականացրել եմ թափանցիկ գործունեություն:Եթե կան մտահոգություններ այդ մասով, խնդիր չկա, բայց գործունեության նկատմամբ նույն է,ինչ եղել են դրամաշնորհով աշխատող մնացած պետական կառույցները:Գործունեության հաշվետվողականության թափանցիկության սկզբունքը միանշանակ գործել է: Իմ գործողությունները կազմակերպվել են իրավակազմակերպական հատուկ ձեւովօրենքի եւ հանրության առջեւ, եւ նույնիսկ այդ մարմինների առջեւ ես եղել եմ հաշվետու:

-Դատավորները մտավախություն ունեն, որ հայտարարագրման նորձեւով խնդիր է դրված գործող դատավորների 30-50 տոկոսի լիազորությունների դադարեցման։ Այս դեպքում ինչպե՞ս է երրորդ իշխանության անխափան գործունեությունը ապահովվելու:

-Կներեք, չեմ կարող պատասխանել, քանի որ դա հանձնաժողովի գործունեությանը բացարձակապես չի վերաբերում: Հանձնաժողովը նման լիազորություն չունի դատավորի լիազորությունների դադարեցման մասով, ունի դատավորի, ինչպես նաեւ ցանկացած այլ պաշտոնիայի կողմից ներկայացված գույքիեւ հայտարարագրի մեջ ներկայացված տեղեկատվության ստուգման լիազորություն , որով պայմանավորված` համապատասխան եզրակացություններ կազմելու, բայց դատավորին ազատելը հանձնաժողովի լիազորությունների մեջչիմտնում:

Քնար Մանուկյան




Լրահոս