«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Ռազմիկ Տոնոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա «Գրիգոր Լուսավորիչ» համալսարանի կեղծ դիպլոմի պատճենը ներկայացրել է ՀՀ կառավարության կադրերի եւ անձնակազմի կառավարման վարչություն` ըստ էության, նպատակ ունենալով աշխատանքի ընդունվել: Սակայն այդպես էլ նպատակին չի հասել, քանի որ կեղծ դիպլոմի փաստը իրավապահները բացահայտել են:
Հիշեցնենք, որ կեղծ դիպլոմով աշխատանքի ընդունվելու փորձերը շարունակվում են: Սա առաջին դեպքը չէ, որ իրավապահները կեղծ դիպլոմով աշխատանքի ընդունման դեպք են բացահայտում: Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեում հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրանք էր առաջադրվել ՀՀ բնապահպանության նախարարության «,Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի ինժեներ Մամիկոն Հովհաննիսյանին` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ազգականին:
Նախաքննական մարմինը պարզել է, որ ՊՈԱԿ-ում աշխատանքի ընդունվելու համար Հովհաննիսյանը կեղծ դիպլոմ է սարքել ու որպես փաստաթուղթ ներկայացրել:
Նշենք, որ Մ. Հովհաննիսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրութունը, եւ այս արարքի համար վերջինս պատժվեց` տուգանվելով: