
«Գրանդ Հոլդինգի» սեփականատեր Միքայել Վարդանյանը 63 մլն. դրամի օգնություն է տրամադրել 1995թ.-ից մինչեւ օրս ՀՀ եւ ԱՀ սահմաններում մարտական պարտականությունները կատարելիս զոհված տավուշցի զինվորների բոլոր 63 ընտանիքներին: Այս ընտանիքները՝ կորստի դժվարության հետ մեկտեղ, տարիների ու տասնամյակների ընթացքում մեջքը ուղղել չեն կարողացել նաև ֆինանսական ու կենցաղային խնդիրների պատճառով:
Նրանց հոգսը թեթևացնելու համար էլ բարերար Միքայել Վարդանյանը նախաձեռնեց հերթական բարեգործական ծրագիրը:
Մանրամասները` տեսանյութում: