Ինչ է սպասվում աջ ղեկով մեքենա ներկրողներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կառավարությունը երեկ ուրախացրեց աջ ղեկով մեքենա ներկրողներին. գործադիրն առաջարկում է վերացնել նախկինում սահմանված արգելքը:ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Բագրատ Բադալյանը հայտնեց, որ դա արվում է այն նպատակով, որպեսզի հնարավորություն ստեղծվի ավտոմեքենաների ղեկը աջ կողմիցտեղափոխել ձախ ոչ թե Վրաստանի, այլ Հայաստանի տարածքում: Գործադիրն առաջարկում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով դրանք հաշվառել ոստիկանությունում եւ ազատ շահագործել ՀՀ տարածքում:

Իսկ մինչ այս ներկրողներն իրենց մեքենաների աջ ղեկը ձախով տեղափոխում են Վրաստանում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Վրաստանում այս ծառայությունը եթե այս տարեսկզբին արժեր 700 դոլար, ապա վերջին ամիսներին այն թանկացել է՝ դառնալով 1400-1600 դոլար: Էլ չենք խոսում այն մասին, որ ներկրողները ստիպված են լինում ամիսներով սպասել ղեկափոխությանը, որովհետեւ մեծ հերթեր են կուտակվում վրացական ավտոտեխսպասարկման սրահներում: Ստացվում է, որ Վրաստանի տարածքում ղեկափոփոխության վրա ծախսվող գումարները մուտքկգործեն ՀՀ պետական բյուջե:

«Այդ քաղաքացիները ստիպված են շատ մեծ գումար ծախսել ՀՀ-ից դուրս: Հիմա մենք այդ խնդիրը լուծում ենք հետեւյալ կերպ. աջ ղեկով մեքենաներն արգելվում է ներկրելՀայաստան,բայց ժամանակավոր ներկրման ռեժիմով կարող են բերել, ղեկային դիրքը փոխել, որիցհետո մեքենան հաշվառվի ու թույլատրվի շահագործել»,-կառավարության նիստին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ապա զգուշացրեց, որայդ ավտոմեքենան մեր հանրապետության տարածքում չի կարելի շահագործել, իսկ եթե կլինեն մարդիկ, որոնքկխախտեն օրենքը, ապա նրանց նկատմամբ կկիրառվենխոշոր չափի տուգանքներ:

Այս թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց «Ղեկը աջ» նախաձեռնության անդամ Զորիկ Իգիթյանի հետ, որը սկզբում ողջունեց կառավարության նորորոշումը, ապա նկատեց. «Շատ ուշացած որոշում է. եթե շուտ ընդունեին այս որոշումը, ապա միլիոնավոր դրամներ կմտներ պետական բյուջե»:

Ըստ ավտոներկրողների՝ Հայաստանում ունենք շատ լավ մասնագետներ, որոնք կարող են ղեկը աջից տեղափոխել ձախ ու ավելի լավ, քան Վրաստանում է արվում: «Մերոնք կարող են դա սահմանին անել ու գումար աշխատել: Ամեն մի մեքենայի վրա աշխատում է 5 մարդ, եւ, պատկերացրեք, որ հինգ ընտանիք գումար կաշխատի: Մենք բազմաթիվ հայ մասնագետներ ունենք, որոնք ամիսներով ընտանիքից կտրվել են ու գնացել Վրաստան, որ այդ գործն անեն ու փող աշխատեն,իսկ այս որոշման արդյունքում նրանք հետ կգան»,- տեղեկացրեց Զորիկ Իգիթյանը: Զրույցի ավարտին նա նշեց, որ մրցակցություն կլինի, եւ ղեկափոխության ծառայությունը էժան կլինի ՀՀ-ում:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս