Աշխարհի գրեթե բոլոր երկներում տեղի ունեցավ Սև ուրբաթը, որը վերջերս լայն տարածում է ստանում նաև Հայաստանում: Իհարկե մեզ մոտ առևտուրը չի հասնում ԱՄՆ-ի կամ եվրոպական երկրների ծավալներին, սակայն տարեցտարի նկատվում է գնումների աճ այդ օրը: Խոշոր խանութների ցանցերում հաստատեցին, որ մարդիկ բավականին ակտիվ գնումներ են կատարել` նախապատվությունը տալով կենցաղային և համակարգչային տեխնիկային: Դա էր վկայում նաև բանկերի զբաղվածությունն այդ օրը: Ապառիկների ձևակերպումը հենց վաճառքի կետերում Սև ուրբաթին զգալի աճել է:
Մեր հարցմանն իր պատասխան այս շուկայում ամենակտիվ բանկերից մեկում` Յունիբանկում, հայտնեցին, որ մեկ օրում սպասարկել են գրեթե 5 000 հաճախորդ: «Ապառիկի շնորհիվ մեր հաճախորդները հնարավորություն են ստանում գնելու իրենց համար անհրաժեշտ ապրանքը, երբ դրա կարիքը կամ պահանջն ունեն:
Մենք առաջարկում ենք հնարավորինս մատչելի պայմաններ և վարկի արագ ձևակերպում: Ավտոմատացման շնորհիվ վարկային հայտի ուսումնասիրման գործընթացը մեզ մոտ տևում է ընդամենը 1 րոպե: Ուրախ ենք, որ հաճախորդներն ընտրում են հենց մեր բանկը: Միայն մեկ օրում մենք ընդունել ենք ավելի քան 5 000 հայտ, որից մեծ մասը` ապրանքների ապառիկ ձեռքբերման համար », – պատասխանելով մեր հարցին` նշեց Յունիբանկի Մանրածախ բիզնեսի զարգացման և վաճառքների տնօրեն Գուրգեն Ղուկասյանը:
Մանե Ասրյան