Սերժ Սարգսյանի պաշտպանի բողոքը Դատախազությունում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գլխավոր դատախազությունը ստացել է Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտպանի բողոքը՝ ընդդեմ Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու Հատուկ քննչական ծառայության որոշման: Այս մասին հայտնեցին Դատախազությունից:

Նրան մեղադրանք է առաջադրվել մոտ կես միլիարդ դրամ գումարի հափշտակության կատարումը կազմակերպելու համար: Սերժ Սարգսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:

Նախկին նախագահն իրեն մեղավոր չի ճանաչել, մեղադրանքն էլ համարում է քաղաքական:




Լրահոս