Բարսեղ Բեգլարյանն առերեսվել է Սերգո Կարապետյանի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի հափշտակության կատարմանը դրդելու համար մեղադրվող «Ֆլեշ» ընկերության նախագահ Բարսեղ Բեգլարյանը առերեսվել է Գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանի հետ:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց Բարսեղ Բեգլարյանը:

«Մեկուկես, երկու ամիս առաջ այս գործով հարցաքննություն եղել է և ինձ հարցաքննել են: Այո, Սերգո Կարապետյանի հետ առերեսվել եմ»,- ասաց Բեգլարյանը:

Հարցին, թե արդյոք նա առերեսվել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ, Բարսեղ Բեգլարյանը բացասական պատասխան տվեց:

Բարսեղ Բեգլարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի հափշտակության կատարմանը դրդելու համար):

Ըստ մամուլում տարածված լուրերի՝ առաջադրված մեղադրանքի վերաբերյալ ցուցմունք է տվել Սերգո Կարապետյանը:

Մեղադրանքն առաջադրվել է այն նույն քրեական գործի շրջանակներում, որով դեկտեմբերի 4-ին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին:

Բեգլարյանը բացառել է, որ Սերժ Սարգսյանն ունեցել է անձնական




Լրահոս