Նորաստեղծ հանձնաժողովը քաղաքապետին պատասխանատվության կկանչի՞

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կոռուպցիայի կանխարգելման նորաստեղծ հանձնաժողովը կուսումնասիրի «Ժողովուրդ» օրաթերթի հրապարակած Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի վերաբերյալ տեղեկությունը: Իսկ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Հայկ Մարությանը շուրջ 1 տարի օրենք է խախտել: Բանն այն է, որ «Ժողովուրդ» օրաթերթի ձեռքի տակ է հայտնվել մի փաստաթուղթ, ըստորի՝ Հայկ Մարությաննիր պաշտոնավարմանը զուգահեռ նաեւ «Երկուսուկես» ՍՊԸ-ի տնօրեն է աշխատել: 2018թ.-ի հոկտեմբերի 13-ին պաշտոնը ստանձնած Մարությանը զուգահեռ տնօրինել է իրՍՊԸ-ն: Իսկ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Քաղաքապետը չի կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ…»:

Այս առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց Կոռուպցիայի կանխարգելման նորաստեղծ հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանին եւ հետաքրքրվեց՝ քաղաքապետին պատասխանատվության կանչելու են, թե ոչ: Մեր հարցին ի պատասխան` Հայկուհի Հարությունյանի պատասխանն առնվազն տարօրինակ է. «Մենք ինչ գործողություններ, որ անում ենք, մամուլի հրապարակումներին եւս անդրադառնում ենք:Երբ կունենանք մեր համապատասխան արձագանքը, այն ձեզ հասանելի կլինի»,- ասաց հանձնաժողովի նախագահը:

Պարզ չդարձավ, սակայն, կոնկրետ հրապարակման վերաբերյալ ինչ է ձեռնարկել իր ղեկավարած հանձնաժողովը: Հարությունյանը խոստանում է միայն. «Հանձնաժողովը իր գործառույթների եւ իրեն տրված լիազորությունների շրջանակներում դրա վերաբերյալ իր արձագանքը կունենա, եթե տեղին կհամարի»: Ինչ ասել է «տեղին համարել», դարձյալ չի հասկացվում, ո՞րն է «տեղի-անտեղի» եզրույթի բանաձեւը:

«Մենք պետք է ուսումնասիրենք, փաստեր եւ համապատասխան տեղեկություններ համադրելու արդյունքում ունենանք համապատասխան որոշում, եզրակացություն: Երբ որ կլինի, մենք կհրապարակենք այդ մասին, եւ այն հասանելի կլինի ձեզ համար»: Փաստերը հրապարակված են, որոշումը հանձնաժողովինն է:




Լրահոս