«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ մամուլի աչքից հեռու օրեր առաջ տեղի է ունեցել Ճարտարապետության եւ շինարարության ազգային համալսարանի հոգաբարձուների խորհրդի նիստ, որին անձամբ ներկա է եղել ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը:
Զարմանալիորեն ԲՈՒՀ-ի ռեկտորի ժպ-ն ոչ թե նշանակվել է, այլ կազմակերպվել է ընտրություն, միակ թեկնածուն էլ Եղիազար Վարդանյանն է եղել: Վերջինս առավել հայտնի է Պոլիտեխնիկական համալսարանի նախկին ռեկտոր, սկանդալային պատմություններով հայտնի Հովհաննես Թոքմաջյանի հետ իր կապերով:
Ավելին, տեղեկացանք, որ ռեկտորի ժպ-ն մեկ այլ ՀՀԿ-ականի, նույն բուհի ուսխորհրդի նախկին նախագահ Հովսեփ Հովեյանին նշանակել է ռեկտորի առաջին տեղակալ: Ի դեպ, մեր աղբյուրները տեղեկացնում են, որ երիտասարդ ՀՀԿ-ականը նախապես է պատվիրել իր եւ Վարդանյանի աշխատասենյակների ցուցանակները: