ՏԵՍԱՆՅՈՒԹ. Շեյխերի թեման և քաղաքապետարանը. նոր բացահայտում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի քաղաքապետարանից, «Ժողովուրդ» օրաթերթի հարցին ի պատասխան, նշել են` Գագիկ Ծառուկյանին պատկանող «Օլիմպավանի» շինարարությունն իրականացվել է կոպիտ նախագծային շեղումներով, արդյունքում զավթվել է համայնքային նշանակության 990,06քմ (619,18քմ+670,88քմ) հողատարածք:

Մասնավորապես,

«Ժողովուրդ» օրաթերթը մի քանի հարց էր ուղարկել Երեւանի քաղաքապետարան` ճշտելու` արդյոք քաղաքապետարանի աշխատակիցներին հրահանգվել է, 2002 թվականից սկսած, ուսումնասիրել եւ վերհանել Գագիկ Ծառուկյանին եւ նրա ընտանիքին պատկանող բոլոր գույքերի (խոսքըշենք-շինությունների մասին է) մասին տեղեկություններ, որպեսզի ստուգվեն, թե որքանով են դրանք օրինական կառուցվել, ինչ խախտումներ են արձանագրվել, եւ ինչ առիթներ կան այդ շինությունների մասով տուգանքներ նշանակելու:

Եվ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` «Օլիմպավան» ընկերության հետ կապված` քաղաքապետարանի աշխատողներն արդեն խնդիրներ գտել են: Բայց Գագիկ Ծառուկյանի եւ նրա ընտանիքին պատկանող սեփականության մասով ստուգումները դեռ շարունակվում են: Եվ խնդրել էինք տրամադրել, թե ինչ արդյունքներ են առկա: Եվ հետաքրքիր է, որ չնայած որ քաղաքապետարանի լրատվական ծառայությունից շտապել են հերքելմեր ունեցած տեղեկությունները, սակայն մի մեծ տեքստովտեղեկություններ են ուղարկել, ինչըլրիվ այլ բանի մասին է խոսում:

Պատասխանը ներկայացնում ենք ամբողջությամբ՝

Դավթաշեն վարչական շրջանի Ա. Միկոյան փողոց հ. 51 հասցեում մարզական համալիրի կառուցման համար կառուցապատող Թաթուլ Հովհաննիսյանին Երեւանի քաղաքապետարանի կողմից 16.05.2013թ. տրվել է հ.01/18-07/1-Հ-2127-375 ճարտարապետահատակագծային առաջադրանքը, 23.05.2013թ. համաձայնեցվել է հ.01/18-05/1-Հ-3551-426 ճարտարապետաշինարարական աշխատանքային նախագիծ եւ տրվել է հ.01/18-Հ-3552-461 (1-ին փուլ` մինչեւ 0.00 նիշը) շինարարության թույլտվությունը:

Այնուհետեւ՝ 23.05.2013թ. համաձայնեցած հ.01/18-05/1-Հ-3551-426 ճարտարապետաշինարարական աշխատանքային նախագծում փոփոխություն կատարելու համար, ի փոփոխումը 16.05.2013թ. տրված հ.01/18-07/1-Հ-2127-375 ճարտարապետահատակագծային առաջադրանքի, 02.09.2013թ. տրվել է հ.01/18-07/2-49591-762 ճարտարապետահատակագծային առաջադրանքը, որտեղ արդեն կառուցապատող է հանդիսացել «Օլիմպավան» ՍՊընկերությունը, որիցհետո 06.02.2015թ. համաձայնեցվել է հ.01/18-05/2-2426-47 ճարտարապետաշինարարական աշխատանքային նախագիծը եւ տրվել է հ.01/18-2426-63 (2-րդ փուլ` մինչեւ 0.00 նիշիցվերեւ) շինարարության թույլտվությունը:

«Օլիմպավան» ՍՊԸ գույքահարկի կիսամյակային հարկը կազմում է 3,344,249 ՀՀ դրամ: Վճարումը սկսել է կատարել 2018թ. I կիսամյակից: 2018թ. I կիսամյակից առ 2019թ. I կիսմայակ կատարել է 11,755,000 ՀՀ դրամ գույքահարկի վճարում:

Հողը գրանցված է 02.08.2013թ.-ին: Հողի հարկի կիսամյակային հարկը կազմում է 11,889 ՀՀ դրամ: 2013թ. II կիսամյակից առ 2019թ. I կիսմայակ կատարել է 198,089 ՀՀ դրամ հողի հարկի վճարում:

Աղբահանության վճարումը սկսել է կատարել 01.07.2017 թվականից: Աղբահանության ամսական վճարը կազմում է 95,580 ՀՀ դրամ: 01.07.2017 թվականից առ 05.12.2019թ. կատարել է 2,716,380 ՀՀ դրամ աղբահանության վճարում:

Այս թվերի շուրջ մեկնաբանության համար դիմեցինք նաեւ մյուս կողմին, որոնք խոստացան արձագանքել: Պատրաստ ենք հրապարակել նաեւ նրանց տեսակետը:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս