Երեկ Երևանի քաղաքապետարանը Ամանորի տոնական միջոցառումների համար նախատեսված գումարը 270 միլիոն դրամով ավելացրեց։ Ընդհանուրը 541 միլիոն դրամ կամ շուրջ 750 հազար դոլար կազմեց: Սա երեկ բուռն քննադատության ալիք բարձրացրեց քաղաքային իշխանությունների հանդեպ։
ArmLur.am-ը ներկայացնում է, թե Երևանի ամանորյա բյուջեն վերջին 6 տարիներին ինչ պատկեր է ունեցել:
Այսպես.
2014թ.՝ 113.120.000 ՀՀ դրամ
2015թ.՝ 136.141.900 ՀՀ դրամ
2016թ.՝ 157.180.200 ՀՀ դրամ
2017թ.՝ 192.478.000 ՀՀ դրամ
2018թ.՝ 222.351.800 ՀՀ դրամ
2019թ.` 549.594.100 ՀՀ դրամ:
549 ից 271-ը պետբյուջեից է հատկացվել, մնացածը՝ համայնքային բյուջեից: