
Այս պահի դրությամբ Ֆինանսների նախարարության աշխատակազմում առկա է 4 ծառայողական ավտոմեքենա: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը: Նա նշեց, թե տրանսպորտային միջոցնեեի թիվը կրճատվել է 16-ով: Նախարարի խոսքով, յուրաքանչյուր մեքենայի պահպանման ծախսը 1-2 մլն դրամ է կազմում:
Նախարարն ասուլիսի ժամանակ անդրադարձավ նաեւ նախարարության աշխատակիցներին եւ նշեց, որ մոտ 400 աշխատող է առկա, սակայն դեռ առկա են թափուր տեղեր` մոտ 100-ի հասնող:
Անդրադառնալով նաեւ նախարարության ներսում առկա փոփոխություններին, Ջանջուղազյանը ընդգծեց, որ նախկինում նախարարությունն ունեցել է գործակալություններ, տեսչություններ, ԾԻԳ եր, սակայն հիմա չկան եւ նախարարությունը կազմակերպում է ավելի ստերիլ կառավարման մարմին: