Վարձատրության համակարգը պետք է կարևորել, որովհետև մենք այս ժամանակահատվածին վերաբերվում ենք որպես միջանկյալ: Այսօր կայացած ամփոփիչ ասուլիսի ժամանակ այս մասին շեց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը՝ անդրադառնալով պարգևավճարներին: Նրա խոսքով, քանի դեռ չի գտնվել վարձատրության համակարգը կանոնակարգող լավագույն լուծումը, այդպես է շարունակվելու:
«Այո՛, պարգևավճարներ տրվելու են, որովհետև դա նախատեսված է: Ավելին ասեմ՝ ֆինանսների նախարարությունում աշխատակազմի թվաքանակի փոփոխության արդյունքում ունենք կոնկրետ տնտեսումներ, պոտենցիալ հնարավորություն պարգևավճարներ տալու: Արդյոք դրանք կառաջացնե՞ն նույն արձագանքն, ինչ անցած տարի՝ կյանքը ցույց կտա», – ասաց ֆինանսների նախարարը: