Իջեւան քաղաքի բնակիչ Բորիս Էդիլյանը զանգահարելով հայտնեց, որ դեկտեմբերի 3-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Սիմա Իսկադարյանն առանց հիմնավոր պատճառի հետաձգել է դատական նիստը, որը վերաբերում է Բորիս Էդիլյանի հայցով նրա հորեղբորը` Հայկազ Էդիլյանին ապօրինի զավթած բնակելի տարածքից վտարելուն։
Բորիս Էդիլյանը հայտնեց, որ նման անհիմն ձեւով դատական նիստերը հետաձգելով` դատավորը քաղաքացիական հայցով հայցվորի` իր համբերությունը փորձության ենթարկելով` փորձում է իրեն քրեական հանցագործ դարձնել:
Նա ասաց, որ այդ քաղաքացիական հայցով նախորդ դատական նիստերը կայացել են մեծ ընդմիջումներով` 2018թ. հոկտեմբերի 10-ին, 2019թ. ապրիլի 2-ին, 2019թ. օգոստոսի 7-ին, ապա դեկտեմբերի 3-ին: Բորիս Էդիլյանը մտահոգված է, որ դատավոր Սիմա Իսկանդարյանը, Տավուշի մարզից տեղափոխվելով, դատական գործի վարույթը այլ դատավոր կիրականացնի, եւ քաղաքացիական հայցի քննությունը տարիներ կտեւի:
Ոսկան Սարգսյան
Տավուշ