Քրեական գործի պատճառով կասեցվել են Ազատամուտ համայնքի ղեկավարի լիազորությունները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տավուշի մարզի համայնքների ղեկավարների դեմ նախկին տարիներին կատարածների առնչությամբ քրեական գործեր են հարուցվել։ 2018թվականին քրեական գործ հարուցվեց Ազատամուտի, 2019 թվականին՝ Իջեւանի եւ խոշորացված համայնքների՝ Կողբի, Դիլիջանի, Այրումի համայնքապետերի նկատմամբ: Այդ քրեական գործերով նախաքննությունն ընթացքի մեջ է։

Հարուցված քրեական գործի պատճառով Տավուշի մարզի դատախազ (այժմ՝ նախկին) Վիկտոր Գրիգորյանը 2018թ. կասեցրեց Ազատամուտ համայնքի ղեկավար Ժորա Մարտիրոսյանի՝ որպես համայնքի ղեկավարի լիազորությունները։ Վերջինս 2008 թվականի նոյեմբերից էր ղեկավարում Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ այդ համայնքը։

Դրանից հետո Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը (այժմ՝ նախկին) համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակեց Վահագն Ալավերդյանին։ Վերջին կայացած ընտրություններում առանց մրցակցության ընտրվեց Ազատամուտ համայնքի ղեկավար։

Հարուցված քրեական գործի պատճառով 2019թ. սեպտեմբերի 6-ին Իջեւան համայնքի ղեկավար, 20011 թվականից Իջեւանը ղեկավարող Վարդան Ղալումյանը հրաժարական տվեց, Նիկոլ Փաշինյանի որոշմամբ համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակվեց Հայկ Ղալումյանը, որը մինչեւ օրս պաշտոնավարում է այդ կարգավիճակով։

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս