
Դեկտեմբերի 7-ին, ժամը 12։30-ին Ստեփանավան-Բերդ ավտոճանապարհին «Volkswagen Vento» մակնիշի ավտոմեքենա է այրվել: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։44-ին, մարվել՝ 12։49-ին։
Հրդեհի հետեւանքով տուժածներ չկան։ ԱԻՆ տեղեկատվության համաձայն, այրվել են ավտոմեքենայի առջևի նստատեղերը, ջերմահարվել՝ ցուցիչների վահանակը: