Ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժնի քրեական հետածույզները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, դեկտեմբերի 3-ին ապօրինի թմրամիջոց պատրաստելու, պահելու և օգտագործելու կասկածանքով բաժին բերման են ենթարկել Գյումրու բնակիչ, 25-ամյա մի երիտասարդի։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող մանրացված չորացված զանգված՝ թղթով փաթեթավորված։ Բերման ենթարկվածի հայտնածով՝ զանգվածը թմրամիջոց է։ Նշանակվել է տոքսիկոքիմիական փորձաքննություն։ Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր։ Հանգամանքները պարզվում են
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ոստիկաններն ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ