Պատմության սև էջերում կգրվեն մեր պատվի հետ խաղացող պետական ծառայողների և նրանց հետ համագործակցող հոգևորականների անունները. Կարո Փայլան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Կարո Փայլանը Ստամբուլում ընթացող Պոլսի պատրարքի ընտրության վերաբերյալ ուշագրավ հայտարարություն է արել։ Այս մասին գրում է ermenihaber.am-ը:

Փայլանը Թվիթերում արած գրառմամբ հայտարարելով, որ չի մասնակցելու ընտրությանը և ոչ ոքի օգտին չի քվեարկելու, նշել է. «Ընտրված անձին իմ պատրիարքը չեմ համարելու։ Պատմության սև էջերում կգրվեն մեր պատվի հետ խաղացող պետական ծառայողների և նրանց հետ համագործակցող հոգևորականների անունները»։

Նշենք, որ համայնքում դժգոհություն է առաջացրել այն փաստը, որ Թուրքիայի ներքին գործերի նախարարության կողմից պատրաստված Պատրիարքի կանոնադրությունում սահմանվել էր, որ պատրիարքի թեկնածու կարող են լինեն միայն Պոլսո պատրիարքական աթոռին ենթակա եպիսկոպոսները։ Այս սահմանափակման արդյունքում ընտրությանը մասնակցելու իրավունք ունեցող թեկնածուների քանակը խիստ սահմանափակվեց։

 




Լրահոս