ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կլառնետահար Սևադա Շհոյանը՝ նոր տեսահոլովակի և ձեռքբերումների մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կլառնետահար Սեւադա Շհոյանն իր ողջ երաժշտաստեղծագործական կյանքում մասնակցել է  բազմաթիվ միջազգային մրցույթ-փառատոնների զբաղեցնելով պատվավոր հորիզոնականներ:

Սեւադա Շհոյանն աշխատում է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի նվագախմբում՝ որպես կլառնետահար, սաքսաֆոնահար եւ մենակատար կլառնետահար Հանրային հեռուստատեսության և ռադիոյի էստրադային սիմֆոնիկ նվագախմբում, ինչպես նաեւ դասավանդում է Կոնսերվատորիայում եւ Մանկավարժական համալսարանում կլառնետ եւ սաքսաֆոն։

Արդեն 7 տարի է, ինչ Սեւադա Շհոյանի ջանքերով ստեղծվել եւ գործում է Մանկավարժական համալսարանի «Նաիրի» կլառնետահարների քառյակը, որը հանդես է գալիս տարբեր համերգներով, այդ թվում՝ բարեգործական եւ նվագում հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ, հիմնականում՝ Կոմիտաս։

Ի դեպ, Սեւադա Շհոյանը Համաշխարհային կատարողական արվեստի ասոցիացիայի կողմից կազմակերպված մրցանակաբաշխության ժամանակ ճանաչվել է նաեւ տարվա լավագույն մենակատար, իսկ իր ստեղծած «Նաիրի» քառյակը՝ որպես տարվա լավագույն նախագիծ։

ArmLur լրատվականի հետ զրույցում  Սևադա Շհոյանը պատմել է իր ստեղծագործական գործունեության և հետագա անելիքների մասին:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:

Լիդա Եղիազարյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս