Հանցավոր ենթամշակույթը քրեականացնող օրենքի շուրջ քննարկումները շարունակվում են։ Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում նշեց նախագծի հարակից զեկուցող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը։ Նա նշեց, թե այս ընթացքում առաջարկներ կարող են ներկայացնել նաեւ ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչները, որոնք մտահոգություններ ունեն նախագծի ձեւակերպումների շուրջ։
Ինչպես հայտնի է՝ այս օրենքի քննարկումից առաջ աղմուկ բարձրացավ, երբ պարզ դարձավ, որ միջնորդավորված ձեւով փորձել են սպառնալ հարակից զեկուցող պատգամավորին եւ սլանքերը տարվում էին ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Ղուկասյանի շուրջ։ Այսօր մեզ հետ զրույցում Բաղդասարյանը նշեց, թե իր բարեկամների միջոցով Ղուկասյանը փորձ է արել հաշտության եզրեր գտնել, սակայն մերժվել է։
Մանրամասները՝ տեսանյութում