Համաշխարհային հակադոպինգային գործակալության (WADA) գործադիր կոմիտեն միաձայն որոշում է կայացրել, որ Ռուսաստանի հակադոպինգային գործակալությունը չի համապատասխանում Համաշխարհային հակադոպինգային օրենսդրությանը: Այս մասին, ինչպես հայտնում է tass.ru-ն, հայտնել են WADA-ի մամլո ծառայություններից:
WADA-ի պաշտոնական ներկայացուցիչ Ջեյմս Ֆիթսջերալդը հայտնել է, որ Ռուսաստանի դեմ որոշումն ընդունվել է միաձայն:
Այսպիսով WADA-ի օրենսդրության համաձայն, Ռուսաստանը 4 տարով զրկվում է բոլոր միջազգային մրցաշարերին մասնակցելու իրավունքից: Ռուս մարզիկները չեն կարողանա մասնակցել միջազգային մրցաշարերին ՌԴ դրոշի ներքո: Արգելվել է նաև ռուս բարձրաստիճան պաշտոնյանների ներկայությունը միջազգային մրցաշարերին:
Բանն այն է, որ Ռուսաստանի վրա պարտավորություն էր դրվել 2012-2015 թվականների ընթացքում դոպինգային ուսումնասիրությունների տվյալները և օրինակները ներկայացնել: Սակայն այս տարվա նոյեմբերին WADA-ի կոմիտեն հայտնեց, որ Մոսկվայի լաբորատորիայից հունվարին ստացված տվյալների մեջ կեղծիքներ են հայտնաբերվել: