Ռոբերտ Քոչարյանի գործով դատավորն ինքնաբացարկ հայտնեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ Վերաքննիչ քրեական դատարանում հրապարակվեց դատավոր Մխիթար Պապոյանի ինքնաբացարկը պահանջող մեղադրող կողմի միջնորդության վերաբերյալ որոշումը:

Դատավոր Պապոյանը բավարարեց միջնորդությունը և ինքնաբացարկ հայտնեց:

Հիշեցնենք, որ Վերաքննիչ քրեական դատարանը՝ Պապոյանի նախագահությամբ, պետք է քններ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից Ռոբերտ Քոչարյանին գրավի դիմաց ազատ չարձակելու որոշման դեմ պաշտպանների բողոքը:




Լրահոս