«Ժամանակ» թերթը գրում է. «Նախկին նախագահ Սերժ Սարգսյանին ներկայացված մեղադրանքից հետո ակտիվացել են ՀՀԿ-ի քնած բջիջները: Տարբեր մարզերում այս օրերին տեղի են ունենում հավաքներ, որոնք հիմնականում կազմակերպվում են ՀՀԿ-ական համայնքապետերի կողից:
Այս հավաքների ժամանակ քննարկվում են գործող իշխանության դեմ հնարավոր հրապարակային գործողությունների հնարավորությունները, քանի որ նախկին իշխանության ներկայացուցիչները մտավախություն ունեն, որ հետապնդումների ալիքը կարող է հասնել նաև իրենց»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: