1.5 տարվա ընթացքում կառավարությունը բիզնեսին վերադարձրել է 180 մլրդ դրամ շրջանառու միջոց. Փաշինյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2018 թվականի հունվարի 1-ի դրությամբ կառավարությունը հարկերի գերավճարների գծով տնտեսվարողներին պարտք է եղել 275 միլիարդ դրամ. 2019 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ նմանօրինակ պարտքը կազմում է 95 միլիարդ դրամ, ներառյալ նաեւ ԱԱՀ-ի ընթացիկ պարտքերը եւ դեբետները: Այս մասին իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այսինքն՝ մեկուկես տարվա ընթացքում կառավարությունը բիզնեսին վերադարձրել է 180 միլիարդ դրամ շրջանառու միջոց: Գործընթացը շարունակվում է՝ ներառյալ ԱԱՀ դեբետների վերադարձի տեսքով»,- գրել է Փաշինյանը:




Լրահոս