Նոր դժգոհություն վարորդների շրջանում. ինչ է սպասվում օրենքի փոփոխությամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը, որը վարորդների մոտ մեծ դժգոհություն է առաջացրել: Բանն այն է, որ այս փոփոխությամբ այսուհետ, եթե վարորդները դժգոհ են Ճանապարհային ոստիկանության կանոնները խախտելու եւ տուգանվելու համար, որը բողոքարկում են դատարանում, ապա այժմ պետք է դիմեն Ճանապարհային ոստիկանություն, որտեղ կկայացվի որոշում, ու եթե դա չբավարարի վարորդին, ապա այդ դեպքում նոր նա հնարավորություն կունենա դիմելու դատարան: Ըստ վարորդների` իշխանությունները ավելորդ քաշքշուքի մեջ են իրենց գցում:

Ըստ վարորդների` օրենքում խնդրահարույց է նաեւ այն, որ վարչական դատարանում տուգանքների բողոքարկման ժամանակ պարտադիր է 4000 դրամ պետական տուրք վճարելը: Այսինքն` կառավարությունը առաջարկում է, օրինակ, ՃՈ 5000 դրամանոց տուգանքների բողոքարկման համար քաղաքացիներից գանձել 4000 դրամ: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը այս հարցերի շուրջ զրուցել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանի հետ` պարզելու համար, թե ինչու հաշվի չեն առնվել այն դժգոհությունները, որոնք առկա են հանրության շրջանում:

«Խնդիրն այն է, որ իրավական տեսակետից մի փոքր բարդ հարց է, հիմա առաջին ատյանը հանդիսանում է վարչական մարմինը, մենք փոխել ենք տեղերով, որտեղ չի նախատեսում պետական տուրք, այս փոփոխությունը դրան է հանգեցրել: Մենք դատական պաշտպանության միջոցիտեղն ենք փոխել, մենքպետք է ապրենք, տեսնենք` ինչն է սխալը. եթե սխալ կա, ուղղենք»,- հայտարարեց մեր զրուցակիցը:

Իմքայլական պատգամավորի կարծիքով` դա նաեւ դատական համակարգում առկա ծանրաբեռնվածության հարցն է լուծում: «Եթե վարչական մարմինը չբավարարի, այդ ժամանակ արդեն կարող են դիմել երկրորդ ատյան՝ վարչական դատարան»,- ասաց պատգամավորը: Ըստ էության, վարորդների համար փաստաթղթային քաշքշուքն է ավելացել:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս