Գոգավանի սահմանային անցակետի պետն իմացե՞լ է պաշտոնյաների ապօրինի գործողությունների մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 6-ին ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության եւ ՊԵԿ ծառայողները Գոգավանի սահմանային անցակետում իրականացրել են քննչական միջոցառում, որի շրջանակներում գլխավոր վարչություն բերման են ենթարկվել ու ձերբակալվել մի խումբ պաշտոնատար անձինք:

Մասնավորապես, տվյալների համաձայն` ՊԵԿ մաքսային ծառայության Գոգավան-Պրիվոլնոյե մաքսային կետի մի խումբ պաշտոնատար անձինք թույլ են տվել ապօրինություններ։ Նրանք իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ են օգտագործել եւ 2019 թվականի ընթացքում մի շարք անձանց կողմից արտերկրից Հայաստան ներկրված տարբեր ապրանքների նկատմամբ պատշաճ մաքսային հսկողություն չեն իրականացրել՝ պետության շահերին պատճառելով էական վնաս։

Բացի այդ, տվյալներ են ձեռք բերվել, որ պաշտոնատար անձինք ապօրինի գործողություններ կատարելու դիմաց տարբեր անձանցից պարբերաբար ստացել են 200-ից 350 դոլար կաշառք։ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Գոգավանի սահմանային անցակետի պետը Մայիս Հովհանիսյանն է: Ըստ ՊԵԿ-ում տարածված լուրերի` առանց նրա իմացության հնարավոր չէր նման բան լիներ, իսկ նա իմացել է, թե ոչ, ցույց կտա տարվող քննությունը:




Լրահոս