ՀՀ Արագածոտնի մարզի եզդիաբնակ Թլիկ համայնքում դեկտեմբերի 9-ին գյուղապետի ընտրություններ էին: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ընտրությանը մասնակցել է 22 հոգի: Առաջադրված թեկնածուն մեկն է եղել` գործող անկուսակցական գյուղապետ Սլավիկ Սալոյանը:
Եւ, ահա, ընտրությանը մասնակցած 22 քաղաքացուց Սլավիկ Սալոյանի օգտին քվեարկել է 9 հոգի: ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում անդրադառնալով Թլիկի համայնքապետի ընտրություններին, հայտարարեց. «Նման դեպքերում ընտրությունը ճանաչվում է չկայացած. 22 ընտրող է մասնակցել ընտրությանը, թեկնածուն ստացել է 9 կողմքվե, իսկ մնացած քվեները եղել են դեմ:
Մեկ թեկնածուի պարագայում քվեարկում են կա՛մ կողմ, կա՛մ դեմ: Ինքը չի հավաքել ընտրվելու համար անհրաժեշտ քվեներ»:
ԿԸՀ նախագահի խոսքերով` չկայացած ընտրությունների պայմաններում ամփոփում է տարածքային ընտրական հանձնաժողովը եւ կայացնում է որոշում` ընտրությանը չկայացած ճանաչելու մասին: «Ֆորմալ հիմքը հանձնաժողովի կայացրած որոշումն է, որը նա կկայացնի ուրբաթ օրը:
Այդ որոշումը ուժի մեջ մտնելու պահից` 40 -օրյա ժամկետի վերջին կիրակի օրը, նշանակվում եւ անցկացվում է նոր ընտրություն»,- բացատրեց Մուկուչյանը:
Մեզ հայտնի դարձավ, որնորընտրությունը կնշանակվի մարզպետի կողմից, կանցկացվեն արտահերթ ընտրություններ նախատեսված կարգով եւ ժամկետներում, եւ նոր ընտրության դեպքում արդեն կառաջադրվեն նոր թեկնածուներ: Ի դեպ, այս պահին Թլիկը դեռ շարունակում է ղեկավարել պարտված թեկնածուն` Սլավիկ Սալոյանը:
Բացի այս, նշենք, որ Արագածոտնի մարզի Ավան համայնքի ղեկավարի պաշտոնի համար պայքարել են երեք թեկնածու, ինչի արդյունքում ընտրվել է նույն գյուղի դպրոցի մանկավարժը: Զարինջայում ընտրվել է գործող գյուղապետը: Նույն պատկերն է նաեւ Կոշում. այստեղ եւս գործող գյուղապետը վերընտրվել է: Իսկ, ահա, Հակո գյուղում միակ թեկնածուն գործող ՀՀԿ-ական գյուղապետն է եղել, որինկողմ քվեարկել է 25 հոգի: Արմավիրի մարզի Ալաշկերտ համայնքում ընտրվել է 2008-ից գործող գյուղապետ Կարեն Հովհաննիսյանը: Միակ թեկնածուի օգտին քվեարկել է 603 ընտրող, դեմ` 17 ընտրող:Ըստ շրջանառվող լուրերի` նա ՊԵԿ փոխնախագահ Էդվարդ Հովհաննիսյանի հայրն է:
Մյուսկողմից` նկատենք, որ Արարատի մարզի Տափերական գյուղում են ընտրությունները թեժ անցել. գյուղապետի պաշտոնի համար առաջադրված են եղել 8 թեկնածու: Նրանցից ծանրամարտի մարզիչ Կարեն Խաչատրյանն է ընտրվել, որը հայտնի է որպես «շտանգիստ Կարեն»: Բնակիչների պատմելով` նա նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Արայիկ Գրիգորյանի մտերիմներից է: Իսկ, ահա, Կոտայքի մարզի Ողջաբերդ գյուղումվերընտրվել է գործող ԲՀԿ-ական գյուղապետը:
Սյունէ Համբարձումյան