Հարկային պարտավորություններն էլեկտրոնային եղանակով կատարելու նպատակով մեկնարկում է առևտրային բանկի ընտրության գործընթաց. ՊԵԿ-ը հայտարարություն է տարածել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ էլեկտրոնային եղանակով հարկային պարտավորությունների կատարումն ապահովվելու նպատակով, ՀՀ հարկային օրենսգրքի 313.1 հոդվածիհամաձայն,անհրաժեշտ է համագործակցել ՀՀ առևտրային որևէ բանկի հետ:ՊԵԿ «ՀԱՐԿԱՏՈՒ 3» էլեկտրոնային համակարգով հաշվառվող հարկ վճարողների հարկային պարտավորությունների գծով վճարումները վճարային քարտերի միջոցով իրականացնելու համար ՀՀ առևտրային բանկը կարող է իրականացնել այդ գործառույթը կոմիտեի կողմից սահմանված պահանջներին համապատասխան:

Բանկի ընտրության պահանջները սահմանված են Կենտրոնական բանկի` 16.04.2013թ․ «Բանկերի ներքին հսկողության իրականացման նվազագույն պայմանները» թիվ 102-Ն որոշման և Կենտրոնական բանկի հետ համաձայնեցված ընթացակարգերով սահմանված պահանջներին համապատասխան:
Բանկի ընտրության նախապայմաններ.

1. Անհրաժեշտ է ներկայացնել բանկայինգործունեությանիրականացմանհամար տրվող լիցենզիան, ինչպես նաև Arca, Master և Visa վճարայինհամակարգերին անդամակցելուիրավականհիմքերը

2.Առևտրային բանկը պետք է ինտեգրվի ՀՀ ՊԵԿ «Հարկատու 3» էլեկտրոնայինհամակարգին (առավելագույն ժամկետ՝տասըօր)

3.Առևտրային բանկը պետք է ապահովի էլեկտրոնայինվճարման 3DSecure համակարգ (անվտանգությանգործընթացը`համաձայն ԿԲ-ի 16.04.2013թ. թիվ 102-Ն որոշման 121-րդ կետի 5-րդ ենթակետի)

4.Առևտրային բանկը պետք է սահմանի նվազագույն միջնորդավճարի չափը հետևյալ սանդղակների համար.0-50,000դրամ, 50,000-100,000 դրամ կամ 100,000 և ավելի

5.Առևտրային բանկը պետք է ապահովի վճարային տվյալների վերաբերյալ տեղեկատվության փոխանցումը Կենտրոնական գանձապետարանին մինչև բանկային հաջորդ օրվա ավարտը

6.Առևտրային բանկը պետք է տրամադրի վճարային քարտերի ցանկը, որոնցով պետք է հնարավոր լինի կատարել վճարումներ (օր՝. Arca, Visa կամ Master)

7.Առևտրային բանկի և ՀՀ ՊԵԿ հետ համատեղ կնքված պայմանագրի շրջանակում պարտադիր վավերապայմաններից է այն, որ կնքված պայմանագրի ցանկացած պայման ենթակա է փոփոխման`միայն նախօրոք տեղեկացման և պայմանագրով փոփոխություն կատարելու դեպքում,իսկ 2 տարվա ընթացքում բանկի կողմից տրամադրված վավերապայմանները չեն կարող ենթարկվել վատթարացման:

Առևտրային բանկի ընտրության և ծրագրային ապահովման համապատասխանությունը սահմանված տեխնիկական պահանջներին ստուգելու նպատակով անհրաժեշտ է, որ հնարավորինս սեղմ ժամկետներում՝ հրապարակման օրվանից առավելագույնը 1 շաբաթվա ընթացքում, առևտրային բանկերը համապատասխան փաստաթղթերը ներկայացնեն ՀՀ պետական եկամուտների կոմիտեի քարտուղարություն` Մ. Խորենացի 7 հասցեով:

ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին




Լրահոս