Նոր փոփոխություն՝ պետական գնումների համակարգում․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Կառավարությունն առաջիկայում փոփոխություններ է նախատեսում կատարել պետական գնումների համակարգում: Բանն այն է, որ այժմ պետական գնումների համակարգում գործում է 100 տոկոս կանխավճարների պրակտիկա: Սակայն կառավարությունը նպատակ ունի հրաժարվել այդ պրակտիկայից, եւ անձամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է այդ հարցում հետեւողական:

Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ երեկ կառավարությունում քննարկման ժամանակ վարչապետը նման հանձնարարական է տվել գերատեսչություններին: Մենք տեղեկացանք նաեւ, որ վարչապետը նախարարներին եւ պետական գերատեսչությունների ղեկավարներին հանձնարարել է արդեն ներկայացնել ճանապարհային քարտեզ` 2020թ. կապիտալ ծախսերի եւ համապատասխան նախագծերի վերաբերյալ»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։




Լրահոս