Մարզպետին փրկեցին․ Գարիկ Սարգսյանը ջրից չոր դուրս եկավ․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանին ջրից չոր դուրս հանեցին: Ինչպես հայտնի է, Ոստիկանությունում նյութեր էին նախապատրաստվում` Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանին եւ նրա վարսավիր Սերոբ Բարֆյանին առնչվող հրապարակումների հիման վրա:

Օրեր առաջ վարսավիրի հայրը՝ Ռազմիկ Բարֆյանը, ասել էր, որ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի վարորդը մի քանի այլ երիտասարդների հետ գնացել ու պարզաբանում է պահանջել վարսավիրից, ով չի կարողացել մարզպետին արտահերթ սպասարկել: Ինքը` մարզպետը, հերքել էր, թե նման միջադեպ է տեղի ունեցել, եւ կոչ էր արել իրավապահներին զբաղվել այս հարցով: Եվ, ահա, երեկ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեցին, որ ՀՀ քրեական դատավարության 35-րդ հոդվածի առաջին մասի առաջին կետի համաձայն` հանցադեպի բացակայության հիմքով քրեական գործի հարուցումը մերժվել է»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։




Լրահոս