Ոս­տի­կա­նա­պե­տի ու ԱԱԾ տնօ­րե­նի հար­ցում հստա­կու­թյուն կա. «Փաստ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Փաստ» օրաթերթը գրում է․ «Փաստ» թերթի տեղեկություններով, իշխանությունները որոշում են կայացրել ՀՀ ոստիկանապետի և ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնների հարցում:

Ինչպես հայտնի է, Վալերիյ Օսիպյանի և Արթուր Վանեցյանի հրաժարականից հետո սեպտեմբերի 19-ին այդ պաշտոններում նշանակվեցին պարտականությունների ժամանակավոր կատարողներ՝ համապատասխանաբար Արման Սարգսյանը և Էդուարդ Մարտիրոսյանը:

Թերթի աղբյուրների փոխանցմամբ, վարչապետն առաջիկայում հենց նրանց էլ կնշանակի այդ պաշտոններում՝ արդեն ոչ որպես ԺՊներ:

Տեղեկությունների համաձայն, ԱԱԾ տնօրենի պաշտոնի համար թեկնածուների շրջանակն այնքան էլ մեծ չի եղել, և վերջնական ընտրությունը կանգնել է տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող Էդուարդ Մարտիրոսյանի վրա:

Ինչ վերաբերում է ոստիկանապետին, ապա նույն աղբյուրների պնդմամբ, անցած երկուսուկես ամիսների ընթացքում Արման Սարգսյանը հաջող է հանձնել իր «քննությունը», և հենց նա էլ կդառնա ոստիկանապետ:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։




Լրահոս