«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Բարձրագույն դատական խորհրդի անդամ, Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանի հետ դատական համակարգում առկա իրավիճակի մասին:
-Պարո՛ն Մակյան, Բարձրագույն դատական խորհրդում վերջին շրջանում լուրջ իրադարձություններ են կատարվում, ԲԴԽ անդամ Հայկ Հովհաննիսյանը մե՛կ հայտնեց, որ դիմում է գրել պաշտոնից ազատվելու համար, մե՛կ էլ հայտարարեց, թե փոշմանել է: Կատարվածը բավականին անլուրջ տպավորությունթողեց ԲԴԽ գործունեության մասով. ի՞նչ է իրականում կատարվում:
-Բարձագույն դատական խորհրդում իրականում ոչինչ արտառոց չի կատարվում, աշխատանքայինպրոցեսներ են, շատ լավ աշխատանքային մթնոլորտ է: Կապված պարոն Հովհաննիսյանի հրաժարականի հետ` խնդիրը ընդամենը աշխատաքային է եղել: Վերջինիս առաջադրած որոշակի գաղափարների հետ է կապված եղել:
-Կմանրամասնե՞ք, թե ինչ գաղափարներ ուներ նա, որ մերժում էիք, դրա համար էլ ցանկանում էր հեռանալ:
-Գաղափարները բազմաթիվ էին, պետքէ նշեմ,որ պարոն Հովհաննիսյանը բավականին առաջադեմ գաղափարների կրող է, եւ մշտապես ողջունում եմ նրա գաղափարները`կապված էլեկտրոնային արդարադատության ներդրման անապահովվության, կապված դատական համակարգիn տրամադրվող բյուջեի կրճատման հետ ունեցած նրա անհամաձայնության հետ: Իհարկե, դա ԲԴԽ-ն չէր կրճատել, այլ պարոն Հովհաննիսյանը մտահոգություն էր հայտնում, որ մեր ներկայացրած բյուջեն Ազգային ժողով ներկայացնելուց առաջ հավանության չի արժանացել եւ մտավախությունուներ, որ իր կողմից առաջ մղվող գաղափարները,որոնք, բնականաբար, ծախսերի հետ էին կապված, կյանքի չեն կոչվի, որով պայմանավորված որոշել էր ներկայացնել իր հրաժարականը:
-Իսկ ո՞նց համոզեցիք հետ գնալ:
-Բարձրագույն դատական խորհրդում բուռն աշխատանքային քննարկում եղավ, մենք պարոն Հովհաննիսյանին համոզեցինք,որ ե՛ւ իր անձը, ե՛ւ իր գաղափարները ԲԴԽ-ի համար շատ անհրաժեշտ են, եւ մենք կարեւորում ենքիր գործունեությունը, նա ըմբռնումով մոտեցավ եւ ընդունեց մեր առաջարկը: Հասկացավ, որիր առաջ քաշած թեզը չի բխում դատական իշխանության շահից:
-Ձեզ չի՞ մտահոգում այն հանգամանքը, որ ԲԴԽ-ում մեկ դատավորի տեղ թափուր է եւ որեւէ կերպ չի լրացվում, թերի կազմով է ԲԴԽ-ն որոշումներ կայացնում:
-Իհարկե, մենք ունենք այդպիսի մտահոգություն, եւ ոչ միայն դատավոր անդամները, այլ նաեւ Բարձրագույն դատական խորհուրդը ունի այդպիսի մտահոգություն:
Ձեր հարցը այնքանով է տեղին, որ ԲԴԽ մեկ եւ երկրորդ անդամը, այդ թվում` Ազգային ժողովի առաջադրվող անդամի բացակայությունը, երբեմն բերում է այնպիսի վիճակի,որԲարձրագույն դատական խորհրդի անդամները արձակուրդի իրավունք ունեն, հիվանդանալու իրավունք ունեն, նաեւ լինում են գործուղումներում: Լինում են պահեր, որմենք այնպես ենք անում` անդամների պակաս չզգացվի, որմենք կարողանանք առանցքային հարցերին որոշումներ տանք:
-Դատարանների նախագահների հանդիպում է եղել, եւ հանդիպման նպատակը եղել էայն, որ դատարանների նախագահների խորհուրդը վերականգնեն: Բայց քննարկվել է նաեւ հարցը, որ դատավորները չեն հաշտվում այն մտքի հետ, որ ԲԴԽ-ն կարող է իրենց պատժել: Կարծես թե երկու մարմինների ջրերը մի առվով չեն հոսում: Ի՞նչ կասեք այս մասին:
-Միանգամից պետք է հակադարձեմ, որՁեր նշած փաստը իրականությանը չի համապատասխանում, բացարձակ տարաձայնություն չկա: Այո, հավաք եղել է ԲԴԽ-ումեր նախաձեռնությամբ, Վճռաբեկ դատարանի նախագահի նախաձեռնությամբ, այցելել են ՀՀ բոլոր դատարանների նախագահները, եւ դա շատ լավ հանդիպում է եղել : Գիտեք, այսօր դատական իշխանությունում ծառացած խնդիրները բազմաթիվ են, եւ լուծում տալու նպատակով որոշել ենք հետագայում հաճախ հավաքվենք օրակարգային հարցերին շուտափույթ լուծում տալու համար: Բացարձակ տարաձայնություն չկա:
-2019 թվականը այդքան էլ հաջողակ չէր դատական համակարգի համար, դատարանների դռները փակվեցին, «վնգստացող դատավորների» մասին հայտարարություն տարածվեց, դատավորների անվտանգությունը ապահովելու համար ոստիկանություն դիմումներ եղան, դատավորի լիազորություն դադարեցվեց: Արդյոք Ձեզ`որպես դատավորի, այս ամենը կաշկադե՞լ է:
-Այո, տարին բուռն էր, իմ դատավոր գործընկերներին կմաղթեմ քաղաքացիական եւ մասնագիտական խիզախություն իրենց գործառույթները իրականացնելիս: Ինչ վերաբերում էաղաղակող արտահայտություններին, պետք է նշեմ, որ նման արտահայտություններին Բարձրագույն դատական խորհրդի կողմից տրվել է խիստ գնահատական: Ես այսպիսի կարծիք ունեմ, որ դատական համակարգը այս տարվա փորձություններից պատվով է դուրս եկել:
Քնար Մանուկյան