ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչու Եվրադատարանում չկարողացանք ապացուցել, որ ապրիլյան պատերազմում կտրված ականջները խոշտանգում էին․ Թագուհի Թովմասյանը՝ ՄԻԵԴ ներկայացուցչին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ՀՀ Մարդու իրավունքների եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում պատգամավորների հետ հանդիպման էր եկել ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։ Վերջինիս մի քանի հարց է ուղղել նաեւ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը։

Նա ՄԻԵԴ ներկայացուցչին չորս հարց տվեց՝ կապված Ապրիլյան պատերազմից հետո ՄԻԵԴ տրված դիմումներին, հանրային գերակա շահ ճանաչված դեպքերին, հեղափոխությունից հետո քաղաքական իրավիճակից ելնելով ՄԻԵԴ դիմումներին եւ ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՄԻԵԴ-ում ՀՀ նախկին ներկայացուցիչ Գեւորգ Կոստանյանին։

Անդրադառնալով Ապրիլյան պատերազմից հետո ՄԻԵԴ ուղղված դիմումներին՝ Հայաստանի եւ Ադրբեջանի կողմից, նա ներկայացրեց թե այժմ այդ հայցադիմումներն ինչ իրավիճակում են գտնվում։ «Քոչարյանն ընդդեմ Հայաստանի կոմունիկացված գործ այս պահին չկա, բայց Մայրապետյանի եւ Մանվել Գրիգորյանի գործով առկա է դիմում։ Ինչպես գիտեք, դատարանը բավարարել է Մայրապետյանի հարցով դիմումը։ Գրիգորյանի գործով եւս միջանկյալ միջոց ներկայացնելուն էր ուղղված, այս պահին դեռ այն քննվում է։ Ունեցել ենք նաեւ Խաչատրյանն ընդդեմ Հայաստանի գործ, որը նույն տրամաբանությամբ էր, ինչ Մայրապետյանի, սակայն դատարանը մերժել է՝ հաշվի առնելով կառավարության քայլերը», — նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս