Հայաստանը զավթված է եղել Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի կողմից։ Նրանք ստեղծել էին այնպիսի Հայաստան, որ մեկ պետք է սպասարկել Սերժ Սարգսյանին, մեկ՝ Ռոբերտ Քոչարյանին։ Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին այս մասին նշեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ ասելով, որ դա կարողացել են սպասարկել առաջին հերթին դատարանների միջոցով;
«Մենք փոխեցինք իշխանությունը եւ խնդիր առաջացավ օրենսդիր մարմնի հետ։ Ես չեմ կարող չհիշել հոկտեմբերի 2-ը, երբ փորձ եղավ կանգնեցնել հեղափոխությունը եւ ուզում եմ գաղտնիք բացել։ Հոկտեմբերի 2-ից օրեր առաջ ԱԺ բակում տեղի էր ունեցել տոնակատարություն՝ Խորհրդարանի 100-ամյակի առթիվ։ Եվ այդ ժամանակ ՀՀԿ պատգամավորներից երկուսն ասացին հետեւյալը, ոչինչ, կտեսնեք՝ մի քանի օր հետո ինչ կլինի, դուք մեզ թերագնահատում էիք։ Ես չէի հասկանում, թե ինչի մասին է խոսքը, սակայն եղավ հոկտեմբերի 2-ը», — նշեց նա։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 2-ին քաղաքացիները շրջափակեցին խորհրդարանի շենքը։ Մինչ այդ պետք է տեղի ունենար մի նախագծի քվեարկություն, որով ամրագրվում էր․ եթե պատգամավորն իր կամքից անկախ չի կարողանում մասնակցել նիստի, այն համարվում է չկայացած։
Մանրամասները՝ տեսանյութում