
Աբովյան 22 հասցեի բնակիչները իրենց բակ մտնելու համար հաճախ ստիպված են լինում անցնել մայթեզրերի քարերի վրայով:
Շատ վարորդներ, այս մայթի մի մասը զավթելով, ավտոկայանատեղի են դարձրել տարածքը՝ խոչընդոտելով բնակիչների մուտքը սեփական բակ: Տպավորություն է, թե մայրաքաղաք Երեւանում Ճանապարհային ոստիկանություն չի աշխատում, ըստ էության, մատնված է անգործության:
Նայեք՝ այս ավտոմեքենան կայանել է այնպիսի հատվածում, որ մյուս վարորդները ստիպված են այսպես ասած՝ «բորդյուրների» վրայով անցնել:
Մանրամասները`տեսանյութում