Արցախի Հանրապետության նախկին վարչապետ, Արցախի «Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը Արցախի անկախության հարցը բանակցությունների թեմա չի համարում:
Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում Հարությունյանը նշեց, որ այդ հարցը նախապայման է:
«Բանակցային գործընթաց չկա, չի էլ եղել: Հանդիպումներ եղել են, բայց չի կարելի կոչել բանակցություններ, եթե չկա գլխավոր կողմը՝ Արցախը և չի մասնակցում։ Չեն կարող լինել բանակցություններ առանց Արցախի։ Արցախի անկախությունը չի կարող լինել բանակցային թեմա, սա նախապայման է: Հետագան կապված է Ադրբեջանի կողմից այս նախապայմանի ընդունումից։ Չի կարող քննարկման թեմա դառնալ մի բանաձև, որն անընդունելի է առաջին հերթին Արցախի ժողովրդի համար»,- ասաց Հարությունյանը: