«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` երեկ երեկոյան «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կենտրոնական գրասենյակում տեղի է ունեցել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նիստը: Նիստը տեւել է մոտ երեք ժամ, սակայն ոչ բոլոր պատգամավորներն են մինչեւ վերջ մնացել նիստին, ինչպես նաեւ շատ են եղել բացակաները:
Մեր տեղեկություններով` երեկվա հավաքի գլխավոր թեման եղել է այսօր մեկնարկող ԱԺ արտահեեթ նիստը, եւ պատգամավորները քննարկում են ունեցել օրակարգային հիմնական հարցերի շուրջ ու հստակեցրել քվեարկության հետ կապված դիրքորոշումները: Անդրադարձ է եղել նաեւ ՍԴ դատավորներին վերաբերող նախագծի երեկվա քվեարկության թեմային»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։