ՀՅԴ-ն ցանկացած սցենարի պատրաստ է․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՅԴ-ում իրավիճակը անցած շաբաթ շատ թեժ էր, քանի որ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը գաղտնազերծել էր, թե ինչ իրավիճակ է ՀՅԴ-ում: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց` իրավիճակից ելնելով` որոշում է կայացվել` որոշ ժամանակ լրատվամիջոցների հետ կշփվի միայն Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը: Վերջինս «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց, որ իշխանությունները հակաքարոզչություն են իրականացնում ՀՅԴ-ի դեմ` այս անգամ օգտագործելով ՆԱՈՒՄ-ի երիտասարդներին:

«Իհարկե, տեսնում ենք ականջներ: Դժբախտաբար, այսօր այդ երիտասարդներն օգտագործվում են ինչ-որ շրջանակների կողմից: Այդ երիտասարդները երբեք ՀՅԴ-ում խոսելու, արտահայտվելու, դիրքորոշում հայտնելու խնդիր չեն ունեցել: Ես ցավում եմ, որ իրենք այսօր օգտագործվում են ինչ-որ շրջանակների կողմից: Ակնհայտ հակաքարոզչություն է գնում ՀՅԴ-ի դեմ, փորձում են պիտակավորել, փորձում են մեզ մղել այլ դաշտ», – նշեց նա՝ խոստանալով այս թեմայով առաջիկայում բացահայտումներ անել»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։




Լրահոս