«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Դեկտեմբերի 5-ի լուսադեմին թալանել են «Ֆլեշ» ընկերությանը պատկանող բենզալցակայաններից մեկը, որը գտնվում է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում։ Մի քանի հոգով մտել են լիցքավորողի սենյակ, վերցրել նրա մոտ եղած փողն ու բջջային հեռախոսները։ Ավելի ուշ իրավապահ համակարգը հայտնեց, որ հարձակում գործած անձինք դիմակավորված այլ վայրերից եւս նմանօրինակ հափշտակություններ են իրականացրել:
Ինչեւէ, «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ իրավապահները հարձակում գործած անձանցից հետաքրքրվել են, թե ինչ նպատակով են հարձակվել «Ֆլեշ» ընկերության վրա, արդյոք նրանց հարձակումը կապ ունի սեփականատիրոջ շուրջ կատարվող դեպքերի հետ: Ի պատասխան` ենթադրյալ հանցագործները հայտնել են, որ իրենք շատ պարտքեր են ունեցել եւ այդ պատճառով են մտել բենզալցակայան, որեւէ այլ նպատակ չեն հետապնդել»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։