ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր անցկացնում է հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է 69 հարց, որից 61-ը՝ չզեկուցվող:
Կառավարության նիստի օրակարգում ընդգրկված են, մասնավորապես, հետեւյալ հարցերը.
-«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին և հարակից օրենքների նախագծերին հավանություն տալու մասին,
-Դանիել Իոաննիսյանին և Ալբերտ Ստեփանյանին Հանրային խորհրդի անդամներ նշանակելու մասին,
«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին հավանություն տալու մասին,
-«Գյումրու տուն-ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը լուծարելու մասին,
-Պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայության 2019 թվականի զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասին և այլ հարցեր։