Դիլիջան-Սեւան ավտոմոբիլային թունելը` անմխիթար վիճակում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2004թ. հունիսի 4-ին հանդիսավորությամբ բացվեց «Լինս» հիմնադրամի կողմից կառուցված Դիլիջան-Սեւան ավտոմոբիլային թունելը: 2257մ երկարություն ունեցող թունելը սպասարկում է նախկինում «Լինս» հիմնադրամի «Ճանապարհաշինություն» ԾԻԳ տնօրեն Էդուարդ Բեզոյանի ղեկավարած «Ճանապարհ» ընկերությունը, որը, պայմանագրի համաձայն, իրականացնում է թունելի պահպանության աշխատանքները:

Տավուշի մարզի վարորդները, ովքեր հաճախ են երթեւեկում այդ ավտոմոբիլային թունելով, դժգոհություն են հայտնում դրա վիճակից։ Չնայած ամեն տարի պետական բյուջեից մեծ գումարներ են հատկացվում թունելի պահպանության աշխատանքներ իրականացնելու համար, սակայն անձրեւ եւ ձյուն տեղալու դեպքում թունելի տարածքում ասֆալտի ծածկը թաց է լինում, թունելում ջրեր են արտահոսում:

Վարորդները դժգոհում են, որ թունելի ներսում լուսավորությունը թույլ է: Վարորդները, համեմատալով հանրապետության այլ մարզերի, մասնավորապես` Տավուշի հարեւան Լոռու մարզի թունելների հետ, Դիլիջան-Սեւան ավտոմոբիլային թունելի պահպանման վիճակն անբավարար են համարում։

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս