ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՌԴ կեղծ վարորդական վկայականների հիման վրա տրվել են հայկական նմուշի վարորդական վկայականներ. բացահայտում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների ծառայողները, առանց որևէ ստուգման, ՌԴ նմուշի կեղծ վարորդական վկայականների հիման վրա տրամադրում են հայկական նմուշի վարորդական վկայականներ։

Նշվածի վերաբերյալ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում իրականացվել են ուսումնասիրություններ, որոնց շրջանակներում ճանապարհային ոստիկանությունից ստացվել են 2019 թվականի հունվարի 1-ից մայիսի 23-ն ընկած ժամանակահատվածում ոչ ազգային վարորդական վկայականների հիմքերը։ Դրանց ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ նշված ժամանակահատվածում ՌԴ նմուշի 84 վարորդական վկայականների հիման վրա տրամադրվել են հայկական նմուշի վարորդական վկայականներ։

Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ 84 վարորդական վկայականներից 3-ը ՌԴ ոստիկանության կողմից չեն տրամադրվել, և ներկայացված կեղծ վարորդական վկայականների հիման վրա քաղաքացիներին հատկացվել են հայկական նմուշի վարորդական վկայականներ։

Ուսումնասիրության նյութերն ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն՝ 3 քաղաքացու կողմից հնարավոր կեղծ վարորդական վկայականներ ձեռք բերելու և օգտագործելու, ինչպես և դրանք հայկական նմուշի վարորդական վկայականներով փոխարինելու հանգամանքներին քրեաիրավական գնահատական տալու համար։
Նշված դեպքերի առթիվ դեկտեմբերի 10-ին ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարոցվել են քրեական գործեր։
Կատարվում է նախաքննություն։




Լրահոս