
Հոկտեմբերի 15-ին կայացած Եվրո-2020-ի ընտրական փուլի Ֆինլանդիա-Հայաստան խաղում (3:0) ճայթրուկ նետելու պատճառով ձերբակալվել էր «Առաջին հայկական ճակատ» (FAF) ուլտրասի անդամ Երվանդ Իսմայիլյանը:
Այսօր կայացել է դատավարությունը և Երվանդն արդարացվել է, տեղեկանում ենք FAF-ի ֆեյսբուքյան էջից:
1-2 օրվա ընթացքում Իսմայիլյանը վերադառնալու է Հայաստան:
Հիշեցնենք, որ Երվանդի նկատմամբ գլխավոր մեղադրանքն այն էր, որ նա իբր միտումնավոր է ճայթրուկը նետել ֆին երկրպագուների կողմը: