
Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը սոցցանցի իր էջում տեղեկացնում է, որ միայն Կամազ չէ, որ նվեր է ստանում քաղաքը, այլ նաև այլ տեխնիկա, բնակմակերես ու այլ գույք կամ ծառայություն։
«Ա․Մ․ Աբրամ Քոնսթրաքշն» ՍՊԸ-ն, օրինակ, «Բելառուս 622» տրակտոր է նվիրել Երեւան քաղաքին: Այս մեքենան, միանալով արդեն առկա մեքենաներին, կծառայի քաղաքում ձյան մաքրման գործին: Շնորհակալություն բոլոր նվիրատուներին: Քաղաքին Ձեր օժանդակությունը անհրաժեշտ է»