
Այսօր ԱՄՆ Սենատը միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը՝ փոխելով ԱՄՆ քաղաքական ուղղվածությունը` չնայած Թրամփի վարչակազմի կողմից բազմիցս հնչեցված առարկություններին, գրում է USA Today-ը:
Սենատի այս քայլը պատմական է, և, անկասկած, այն կհարուցի ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների սրացում:
Սույն բանաձևը ճանաչում է 1915-1923 թվականներին Օսմանյան կայսրության կողմից 1,5 միլիոն հայերի համակարգված սպանությունը :
Տասնամյակներ շարունակ Թուրքիան գործի էր դրել լոբբիստների մի մեծ բանակ ՝ այս բանաձևը չեղարկելու համար: Բայց այդ ջանքերն այսօր ձախողվեցին, երբ սենատոր Ռոբերտ Մենենդեսը ճնշում գործադրեց ու պարտադրեց ընդունել բանաձևը, ոչ մի սենատոր դեմ չքվեարկեց բանանձևի ընդունմանը:
Մենենդեսը Հայոց ցեղասպանության սարսափները թվարկելիս սկսել է լաց լինել: