Խոյ
Օրվա սկիզբը Խոյերի համար կարող է բուռն լինել: Ձեր կամքը կարող է բախվել ուրիշների մտադրությունների հետ: Ցանկալի է ժամանակին համաձայնեցնել մտահղացումները շրջապատի հետ, այլապես էներգիայի մի մասը կվատնեք տարաձայնությունները և դրանց հետևանքները վերացնելու վրա: Մտերիմ հարաբերություններում չարժե ամեն գնով պնդել ձեր տեսակետը և ակտիվորեն փորձել ուրշի բնավորությունը համապատասխանեցնել ձեր պատկերացումներին:
Ցուլ
Ցուլերին խորհուրդ չի տրվում կասկածել իրենց ինտուիցայի իմաստնությանը: Հենց այն կհուշի ձեզ պահպանել վերցրած ուղղությունը, նույնիսկ եթե իրավիճակը փոփոխվել է և ժամանակավորապես դուրս է եկել վերահսկողությունից: Եթե հավատարիմ մնաք ձեր համոզմունքներին և սովորություններին, երեկոյան համոզիչ հաղթանակ կտոնեք: Ավելորդ դիվանագիտությունը, փափկությունն այսօր կարող են ավելի շատ խանգարել, քան օգնել:
Երկվորյակ
Երկվորյակներին անհրաժեշտ է շրջահայացություն, հատկապես ճգնաժամի պահերին: Ակնթարթային ռեակցիան անհրաժեշտ է համատեղել սառնասրտության և մտքի պարզության հետ: Հաջողության հաջորդ բաղադրիչը հաջողության նկատմամբ հավատն է: Այսօր խորհուրդ է տրվում զգուշություն դրսևորել սպորտով, գործնական և տեխնիկական գործողություններով զբաղվելիս, ֆիզիկական և ինտելեկտուալ ցանկացած զբաղմունքի պարագայում:
Խեցգետին
Խեցգետինների վարքագիծը կթելադրի իրավիճակը և զուգընկերոջ կամ հակառակորդի պահվածքը: Վերջինի դերում կարող է լինել առանձին մարդ կամ խումբ: Արժե հիշել, որ զայրույթի պոռթկման համար կարող է բավական լինել նվազագույն իսկ առիթը: Եթե ձեր և ուրիշների մեջ չկա համաձայնություն, աճում է կոնֆլիկտի հավանականությունը: Արդյունքում ամեն ինչ բարեհաջող կավարտվի, սակայն սկանդալից կարող է տհաճ հետք մնալ:
Առյուծ
Առյուծները ստիպված կլինեն տեխնիկական և կենցաղային խնդիրների լուծման համար կիրառել իրենց փորձը: Բացառված չէ, որ ամենաանսպասելի պահին խափանվի գործիքը կամ մեխանիզմը: Հնարավոր է ստիպված լինեք վերացնել անհարթությունները, լուծել սննդի, դեղորայքի հետ կապված հրատապ առաջադրանքը: Հնարավոր է անհրաժեշտություն առաջանա օգտվելու պահուստային միջոցներից, հավելյալ ծախսեր պահանջվեն:
Կույս
Կույսերի համար այս օրերի սցենարներն, այպես թե այնպես, շահեկան են: Հաճախ ինտուիտիվ կերպով կընտրեք գործողությունների ճիշտ եղանակը, կամ հանգամանքներն այնպես կդասավորվեն, որ ձեզ կսպասվի դեպքերի զարգացման ամենավտանգավոր սցենարը: Եթե սխալվեք, հնարավորություն կունենաք ուղղել սխալը, վերականգնել վարպետի ձեր հեղինակությունը, պատիվը: Սիրային և ընկերական հարաբերությունները կենթարկվեն տատանումների:
Կշեռք
Օրվա մթնոլորտը Կշեռքների համար այնքան էլ բարենպաստ չէ: Կարող եք հայտնվել անընկերասեր միջավայրում կամ բախվել սեփական չմտածված արարքների հետևանքների հետ: Մեծանում է վեճի, կենցաղային, մարզական կամ այլ վնասվածքի հավանականությունը: Տհաճ իրավիճակից դուրս գալու համար հարմար կլինի ցանկացած օրինական հնարք: Սթրեսից ազատվելու համար կարող է դեղամիջոց պահանջվել: Ցանկալի է խուսափել վրիժառուական գործողություններից:
Կարիճ
Այսօր ճակատագիրը պահպանում է Կարիճներին խոշոր անհաջողություններից և անուղղելի սխալներից` ճանապարհից հեռացնելով արգելքները և հուշելով, թե ինչպես դրանք հաղթահարել: Ձեր օգտին կլինեն նաև ձեր նվաճած հեղինակությունը և անձնական գրավչությունը: Շատերը գիտակցաբար կգնան ռիսկի և հաղթանակ կտանեն: Կախված ձեր տաղանդներից և ունակություններից` կկարողանաք արագ գլուխ հանել տեխնիկական և այլ անհարթություններից:
Աղեղնավոր
Սկսելով փոքրից` Աղեղնավորներն այսօր աստիճանաբար հունի մեջ կընկնեն: Ազարտը կարող է նյութական արտահայտում ունենալ: Օրինակ` մանրուքի համար խանութ գնալով` այնտեղից կարող եք դուրս գալ տասնյակ փաթեթներով: Աստղերը հիշեցնում են, որ բոլոր որոշումներն այսօր, փաստացի, ձեր խղճին են: Եթե դուք գործնական են, ռեալ գնահատում եք ձեր հնարավորություններն ու ձեր պատասխանատվության չափը, բյուջեի լուրջ պակաս չեք ունենա:
Այծեղջյուր
Այծեղջյուրները կարող են ապավինել ոչ միայն սեփական հոտառությանը, այլև բախտին: Օրվա ընթացքում կարող եք անհանգստություն ապրել, շտապողականություն և նույնիսկ սուր ճգնաժամ: Ձեր անհանգստությունը և հապճեպ քայլը կարող են պայմանավորված լինել բիզնեսում, տանը տիրող իրադրությամբ: Սակայն փրկությունը վրա կհասնի` թեկուզ վերջին պահին: Արդյունքում` կվերադարձնեք բաց թողածը և կվերակագնեն ուժերի հավասարակշռությունը:
Ջրհոս
Ջրհոսներին անհրաժեշտ է կենտրոնանալ ընթացիկ առաջադրանքի վրա, քանի որ ժամանակն այսօր չի սպասում: Կարևոր է մտածել ընթացքի մասին, իսկ արդյունքն ինքն իրեն կգա: Չարժե սպասել արտաքին աջակցության. անհրաժեշտ ամեն ինչ կարող եք ինքնուրույն անել: Ձեր հնարավորությունները կարող է սահմանափակել ինքնազգացողությունը, փորձի պակասը: Չարժե տարվել փորձերով և հերոսություն դրսևորել, եթե այնքան էլ լավ ֆիզիկական կամ ինտելեկտուալ վիճակում եք:
Ձկներ
Ձկները ճիշտ կանեն չվախենան անակնկալներից: Այսօր հեշտ է չմտածված քայլ անելը, սակայն ձեզ համար ապահովված են աջակցությունը և որոշակի արդյունքի ստացումը: Ինչ էլ, որ պատահի, իրադրությունից ելք կգտնեք: Անձնական հարաբերություններում հնարավոր է կրքերի և սթափ հաշվարկների հետաքրքիր համատեղում: Այսօրվա համար անցանկալի է հանգիստ կենտրոնացված զբաղմունք և լիարժեք հանգիստ կազմակերպելը, քանզի ուժեղ է արկածների և սուր զգացողությունների պահանջը: