
Դեկտեմբերի 11-ին, ժամը 23.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Վաղարշապատի բաժին հաղորդում է ստացվել, որ «Թունավորում շմոլ գազից» ախտորոշմամբ բուժօգնության են ընդունվել Փարաքար գյուղի 3 բնակիչ:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 23.05-ի սահմաններում, տանը հեղուկ գազի թերայրում է տեղի ունեցել, ինչի հետևանքով վերջիններս թունավորվել են:
Հանգամանքները պարզվում են:
Նախապատրաստվում են նյութեր: