«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` «Մարտի 1»-ի գործով նախկին պաշտոնատար անձինք, որոնք հայտնվել են մեղադրյալի աթոռին, անելանելի վիճակում են: Բանն այն է, որ «Մարտի 1»-ի քրեական գործով շատ պաշտոնատար անձանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ երկրից չհեռանալու մասին: Եվ, ահա, մոտեցել են տոնական օրերը, ու շատ մեղադրյալներ ցանկացել են երկրից դուրս գալ կամ այլ նպատակներ ունեն Հայաստանից դուրս գալու համար, սակայն հայտնվել են անորոշ իրավիճակի մեջ:
Վերջիններս իրենց մտահոգությունները ներկայացրել են նախաքննական մարմիններին, թե ինչ անեն, եւ իրավապահներից ստացել են հետեւյալ պատասխանը, թե` դիմում գրե՛ք, ներկայացրե՛ք նախաքննական մարմին, թե ուր եւ ինչ նպատակով եք գնում, որը կքննարկվի, եւ կորոշվի` թույլ տալ, թե ոչ: Եվ, ահա, մեզ հասած լուրերի համաձայն` «Մարտի 1»-ի գործով նախկին պաշտոնատար անձանցից շատերը չեն գրել այդ դիմումը` համարելով նվաստացուցիչ հանգամանք իրենց անձի նկատմամբ»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։